կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 14:04
Աշխարհ

«Խոսելու իմաստ չկա». Բլինքենը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ

«Խոսելու իմաստ չկա». Բլինքենը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը որոշել է չհանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ. հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Լավրովի հետ նախատեսված հանդիպումն իմաստ չունի։ Նա ընդգծել է, որ բանակցությունները չեղարկելու մասին տեղեկություն է փոխանցել ռուսական կողմին։

«Ես խորհրդակցել եմ դաշնակիցների և գործընկերների հետ։ Բոլորը համաձայնել են (հանդիպումը չեղարկելու անհրաժեշտության հետ)»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանին՝ ձևացնել, թե դիվանագիտական քայլերի մասնակից է, և, միևնույն ժամանակ, սրել հակամարտությունը։

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը ընդունել են ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։