կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 11:56
Հասարակություն

Քննարկում ենք անգամ փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը. Փաշինյան

Քննարկում ենք անգամ փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը. Փաշինյան

Մենք նկատում ենք կովիդի իրավիճակի որոշակի կայունացում․ այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այո, մենք գնում ենք կայուն նվազման: Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի: Այս պահին հանրապետությունում շրջանառվում են օմիկրոն շտամի B1.1 եւ B1.2 ենթաշտամները: Կարծես, դելտա շտամը ամբողջովին դուրս է մղվել օմիկրոն շտամի ազդեցության ներքո:

Այո, ընդհանուր առմամբ, իհարկե, տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն, բայց, միեւնույն է, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն քրոնիկական հիվանդություններ, մենք ունենում ենք նաեւ ծանր դեպքեր, ունենք մահվան դեպքեր:

65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով արդեն ունենք 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է: Այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 մլն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է է մեծահասակ բնակչության 49,7 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 905 հազար 624 քաղաքացի, որը 40 տոկոս է կազմում: Երրորդ խթանիչ դեղաչափն ստացել է 20 169 քաղաքացի»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այս միտումը շարունակվ,ի հաջորդ շաբաթվանից կգնան մահճակալների կրճատման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նվազման տեմպը շարունակվելու է. հիմա քննարկում են դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը, անգամ՝ փակ տարածքներում:

Նախարարն էլ նշեց, թե վերանայելու են որոշ սահմանափակումներ. բժշկական կենտրոններում միայն պարտադիր կլինի դիմակ կրելը: