|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց։
«Իրանի շուրջ իրավիճակի սրման պատճառով ՌԴ դեսպանությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին խորհուրդ է տալիս ՝ մինչև իրավիճակի կարգավորումը, ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելուց»,-ասված է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և լիբանանյան «Հըըզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլահի սպանություններին ի պատասխան։
Կողմերը փոխանակվել են փոխադարձ սպառնալիքներով։