|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ղազախստանը մտադիր է 10 անգամ ավելացնել կրիպտոարժույթների մայնինգի հարկը. երկրի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է սպառված էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի համար վճարը 1 տենգեից հասցնել 10 տենգեի։
Գործակալության տվյալներով՝ այժմ մոտ 640 ՄՎտ էլեկտրաէներգիա սպառվում է պաշտոնապես գրանցված մայնինգային ընկերությունների կողմից։ Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառումը մայնինգով զբաղվողների կողմից կարող է հասնել գրեթե 1,4 գիգավատտի։
Մայնինգի հարկի բարձրացման անհրաժեշտության մասին անցյալ շաբաթ հայտարարեց նախագահ Տոկաևը։
Փորձագետների կարծիքով՝ Ղազախստանը աշխարհում երկրորդ տեղում է՝ մայնինգի առումով։ Առաջինը ԱՄՆ-ն է, երրորդը՝ Ռուսաստանը։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբից Ղազախստանում սկսված անկարգությունների պատճառով կրիպտոարժույթների շուկան անկում էր ապրել: