կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 18:32
Հասարակություն

Անդրեա Վիկտորինը հանդիպել է Արման Թաթոյանի հետ

Անդրեա Վիկտորինը հանդիպել է Արման Թաթոյանի հետ
Հայաստանում ԵՄ դեսպանությունը հայտնում է․
 
«Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ` քննարկելու իրավիճակը մարդու իրավունքների, այդ թվում՝ արտահայտման ազատության, մամուլի և տեղեկատվության ազատության, ինչպես նաև դատաիրավական ոլորտներում։
 
ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՄԻՊ գրասենյակին գերազանց համագործակցության և գործընկերության համար, ընդգծելով այս հաստատության առանձնահատուկ կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը և կաջակցի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ: