կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-19 14:33
Հասարակություն

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ քասախցիների անհետացման մասին

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ քասախցիների անհետացման մասին
ՀՀ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ:
 
ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո:
 
Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր իրավասության շրջանակում: Կարող եմ հավաստել, որ այս պահին ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար:
 
Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ: Այս քննարկումից էլ է ենթադրվում, որ շեղվել են:
 
Խոսել եմ նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո:
 
Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:
 
Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան