կարևոր
3412 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-03 10:55
Քաղաքական

Վիկտորինը` Թագուհի Թովմասյանի պաշտպան․ «Հրապարակ»

Վիկտորինը` Թագուհի Թովմասյանի պաշտպան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրենսդիր ու գործադիր թեւի հետ հանդիպումների ժամանակ օրերս ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը մտահոգություն է հայտնել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նա Նիկոլ Փաշինյանին եւ նրա որոշ թիմակիցների ասել է, որ սարսափելի էին կադրերը, թե ինչպես էին թիկնապահները խորհրդարանում խաղաղ ակցիա իրականացնող Թովմասյանին հեռացնում բռնությամբ, այն դեպքում, երբ նա ընդունելի ֆորմատով ակցիա էր անում` որեւէ վիրավորանք չէր հնչեցնում:
Դեսպանն ասել է, որ Թովմասյանը միակ ընդդիմադիր պաշտոնյան է այժմ ՀՀ Ազգային ժողովում, որին պաշտոնից հեռացնելու դեպքում ժողովրդավարությունը խիստ կտուժի: Այսինքն՝ խորհրդարանը կազմված կլինի միայն ՔՊ-ից, իշխանությունը թեկուզ ձեւական կվերացնի բազմակարծությունը: ԵՄ դեսպան Վիկտորինը, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ միշտ բարյացակամ է տրամադրված, բարեկամաբար խորհուրդ է տվել՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարց չբարձրացնել եւ նրան չհեռացնել պաշտոնից: Իշխանության ներսում, մեր տեղեկություններով, հիմա ծանրութեթեւ են անում՝ լսե՞լ դեսպանի հորդորը, թե՞, այդուհանդերձ, շարժվել սեփական օրակարգով։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում