կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 15:32
Տարածաշրջան

Թուրքիան հայտարարել է Պուտինի այցի նախապատրաստման մասին

Թուրքիան հայտարարել է Պուտինի այցի նախապատրաստման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը A haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստման մասին։ 

«Պարոն Պուտինի այցը տեղի կունենա։ Ամսաթիվը հայտնի կդառնա մոտ օրերս»,- ասել է նա:

Փետրվարի 4-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը դեռ հստակ պատկերացում չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետների մասին։ Նա նաև նշել էր, որ Պուտինն ընդունել է երկիր այցելելու՝ Թուրքիայի ղեկավարի հրավերը, և դա տեղի կունենա հենց նրանց գրաֆիկը և համաճարակաբանական իրավիճակը թույլ տան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի վերջին հրավիրել էր Վլադիմիր Պուտինին  Թուրքիա։ Ավելի վաղ նա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին էր հրավիրել՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի ղեկավարի հետ։