|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի` Ռուսաստան այցի նախապատրաստման մասին։
«Ռուս-իրանական շփումները նախապատրաստվում են ամենաբարձր մակարդակով»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ Ռաիսին Ռուսաստան կմեկնի 2022 թվականի սկզբին։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Թեհրանի և Մոսկվայի միջև երկկողմ և առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը մանրամասն կտեղեկացնի Իրանին միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ երկխոսության առաջընթացի մասին։