|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Ալեքսեյ Լյուբչենկոն РИА Новости-ին ասել է, որ հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամենաբարձր մակարդակով:
Լյուբչենկոն չի պատասխանել, թե երբ և որ երկրում կարող է տեղի ունենալ հանդիպումը: Մոսկվայում այն անցկացնելու հնարավորության մասին հարցին՝ առաջին փոխվարչապետը գլխով բացասական ժեստ է արել: Հանդիպման կոնկրետ վայրը հստակեցնելու հորդորին ի պատասխան՝ պաշտոնյան նշել է Ղրիմը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել էր, որ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ:
Ապրիլին Զելենսկին հրապարակավ հրավիրեց Ռուսաստանի նախագահին՝ հանդիպելու Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է: Պուտինը խորհուրդ տվեց Ուկրաինայի առաջնորդին՝ բանակցություններ սկսել ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունների հետ, և համաձայնեց նրան ընդունել Մոսկվայում:
Մայիսին Զելենսկին հայտարարեց Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու բանակցությունների մեկնարկի մասին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր դա: