Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստամբուլի դատախազությունը կիրակի հետաքննություն է սկսել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, որոնք վիրավորական հաղորդագրություններ են հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության կապակցությամբ, թե ինքը վարակվել է Օմիկրոն շտամով:
NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի Բաղջըլար թաղամասում արդեն ձերբակալվել է առնվազն մեկ կասկածյալ։ Նա մեղադրվում է հանցագործություն համարելու համար բավարար սադրիչ և վիրավորական բովանդակություն հրապարակելու մեջ։
Ներկայումս հանրապետությունում գործում է նախագահին վիրավորելու մասին օրենք, ըստ որի՝ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս խախտումը պատժվում է ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով։
Նախօրեին Էրդողանը սոցցանցերում հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով։ Նրա խոսքով՝ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան էլ նշել էր, որ հիվանդությունը չի խանգարում նախագահին՝ շարունակել իր աշխատանքը։
Թուրքիայի նախագահը 2021 թվականին պատվաստվել էր չինական «Սինոֆարմ» պատվաստանյութով։
Փետրվարի 3-ին Էրդողանն այցելել էր Ուկրաինա, որտեղ բանակցություններ էր վարել նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կիևում էր եղել նաև Էրդողանի կինը։