կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 17:02
Հասարակություն

«Հատուկ մանկավարժությունը որպես արվեստ» դասընթաց

«Հատուկ մանկավարժությունը որպես արվեստ» դասընթաց

«Հատուկ մանկավարժությունը որպես արվեստ» դասընթացը նախատեսված է ապագա մանկավարժների, հատուկ մանկավարժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների, ցանկաած սոցիալական մասնագիտության տեր մարդկանց համար։

Դասընթացի նպատակն է ներկայացնել մասնակիցներին մարդու այն ամբողջական պատկերը, որի վրա կհենվեն մանկավարժությունը, բուժական մանկավարժությունը և սոցիալական թերապիան:

Մասնակիցները կունենան բացառիկ հնարավորություն տարբերակել և գնահատել մարդու վրա արվեստի ներգործությունը. սովորել, թե ինչպես կարող է մարդը արվեստի միջոցով ճանաչել ինքն իրեն ու բացահայտել իր հնարավորությունները։ Այս դասընթացով մենք վերջապես կսկսենք մասնագետների պատրաստման մեր մեթոդի կիրառումը։ Տեսություն և արվեստ։ Ամբողջական մարդու պատկեր, որի վրա հիմնվում է մարդու զարգացման հետ կապված ցանկացած մասնագիտություն։ Կտրվեն նաև հատուկ մանկավարժության հիմունքները, որոնց կարիքն ունի մեր ժամանակներում նույնիսկ սովորական մանկավարժը։

Դասընթացի ավարտին մասնակիցնրը կստանան ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի և «Մայրի» ԿՀ վկայական։

Դասընթացը կազմակերպել  են  ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի և «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի կողմից։

Դասընթացը կվարեն`

Զարուհի Մանուկյան/մանկավարժություն/հատուկ մանկավարժություն

Սերգեյ Բաբայան /մարդաբանություն

Լուսինե Վեհապետյան/ նկարչություն/դիզայն

Հռիպսիմե Շահինյան/բեմական արվեստ

Արաքս Հովակիմյան/երգչախումբ

Ընդհանուր տևողությունը՝ 120 ժամ (6 ամիս):

Արժեքը՝ ամսական 20․000 դրամ:

Ուսանողները կստանան 25% զեղչ, ԵՊՀ ուսանողներ՝ 50% զեղչ։

Գրանցվելու կամ մանրամասների համար կարող եք զանգահարել 099 210737 հեռախոսահամարով։

Դասընթացը կմեկնարկի փետրվարի 19-ից «Մայրի» ՀԿ կենտրոնում: