Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նախօրեին մեկնարկել է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել է խաչատրյանական երաժշտություն՝ «Հանդիսավոր պոեմ», Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ հայտնի երաժիշտներ կհյուրընկալվեն Երևանում՝ մասնակցելու հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնին:
«Խաչատրյանի անունն օգնում է մեզ, որպեսզի աշխարհում հպարտորեն ասենք, որ մենք ունենք արվեստ, ունենք հերոսներ, ովքեր մշակույթ են փոխել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Արամ Խաչատրյանը համամարդկային արժեք է: Նվագախմբի համար մեծ ձեռքբերում է այն, որ մենք առաջինն էինք, որ ցանկություն հայտնեցինք Հայաստանում անցկացնել Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն»,- ասաց Սմբատյանը:
Նա նշեց նաև, որ Երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում ներգրավել է հայաստանյան այլ կոլեկտիվների նույնպես։ Մասնավորապես` հանդես կգան «Արս լունգա» դուետը, Արամ Խաչատրյանի անվան տրիոն, «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը և այլն: Կներկայացվեն «Գայանե» և «Սպարտակ» բալետները։