|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տարածել, ըստ որի՝ «Վրաստանի երիտասարդական միության և «Րաֆֆի» ուսանողական միության մի խումբ անդամներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց պիկետ են անցկացրել»:
Վերջիններս այս ճանապարհով իրենց բողոքն են արտահայտել շաբաթվա սկզբում տեղի ունեցած դեպքերի հետ կապված՝ հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնություն գործադրելուն:
Նշենք, կազմակերպությունը նախօրեին թեմայի հետ կապված նաև հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է՝
«Օրեր առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որը մեծ վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է իրավապահ մարմնի կողմից ֆիզիկական բռնության ենթարկվում երիտասարդ անձը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ բռնության ենթարկված անչափահաս երիտասարդը՝ հաշմանդամ է։