|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
ՊԵԿ-ից հայտնում են, որ կողմերն ընդգծել են, որ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԶԾ համագործակցությունն ունի երկար տարիների փորձ և ՀՀ ՊԵԿ-ը մշտապես բարձր է գնահատել այդ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցությամբ, մասնավորապես, Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի մշակման հարցում։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման գործում: