կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 13:47
Քաղաքական

Հադրութի եւ Շուշիի վերադարձը տեսականորեն հնարավոր է․ Սեյրան Օհանյան

Փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ում որոշումներն ընդունվում են ոտքի վրա, ձեռի հետ, առանց իրադրությունը լիարժեք գնահատելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ոտքի վրա կայացված որևէ որոշում տեղ չի կարող հասնել: Մեր իշխանությունները որոշումները կայացնում են փորձարկման մեթոդով, երևի հիմք են ընդունում հայտնի խոսքը, որ փորձը փորձանք չէ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ փորձերը բերեցին ահռելի փորձանքի»,- ասաց նա:

Անդրադառնալով սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինուժի «հայելային հետքաշման» գաղափարին՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ հայելային հետ քաշվել, մենք արդեն մի անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում: Այնուհետև հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպվեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում՝ հայելային հետ քաշվել, որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի, և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»:

Մանրամասն՝ տեսանյութում։