կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-10 10:15
Քաղաքական

Գրավյալ Հադրութի և Շուշիի բնակիչները շատ ավելի ամուր կպահեն Բերձորը, Աղավնոն և Սուսը. Ն. Հոխիկյանի նոր առաջարկը

Գրավյալ Հադրութի և Շուշիի բնակիչները շատ ավելի ամուր կպահեն Բերձորը,  Աղավնոն և Սուսը. Ն. Հոխիկյանի նոր առաջարկը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի Քաշաթաղից հեռացած կամ տեղահանված բնակիչների մի մասը հայտարարում է, թե ոչ մի կերպ չի ցանկանում կրկին Արցախում հաստատվել' պահանջելով իրեն տուն կամ գումար հատկացնել ՀՀ-ում։ Նրանք այն հայերն են, որոնք 1990-ականներին ՀՀ-ից են տեղափոխվել Արցախ վերաբնակեցման։
 
Բերձորում, Աղավնոյում և Սուսում հայերը կարող են ապրել, թեպետ դեռևս կան որոշ անվտանգային և կենղացային խնդիրներ, որոնք ևս կարճ ժամանակում կհաղթահարվեն։ Ամեն դեպքում այնտեղ այսօր ապրում են քիչ թվով հայեր, որոնք ոչ ադրբեջանցիների զոհ են դառնում, ոչ էլ սովից մեռնում են։ Ամենադժվար պահերին հենց նրանք պահեցին Բերձորը, այսօր էլ նրանք Բերձորում են։
 
Արցախի կառավարությանը առաջարկել եմ այն քաշաթաղցիներին, որոնք չեն ցանկանում կրկին ապրել նշածս բնակավայրերում, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ այդ մարդկանց բնակարան հատկացնել այնտեղ, որտեղից նրանք հեռացել են 1990-ականներին, իսկ Բերձորի, Սուսի և Աղավնոյի նրանց տներն ու ունեցվածքը տալ Արցախի գրավյալ տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին։
 
Ինքս իմ կապերով գտնելու եմ բարերարների և գործարարների, որոնք նաև ֆինանսական օգնություն կհատկացնեն Բերձորում, Աղավնոյում ու Սուսում ապրող հայերին։
 
Հադրութի ու Շուշիի շրջանների արցախցիները շատ ավելի ամուր կպահեն հայրենի հողը։ Նրանք սովոր են թշնամու հարևանությամբ ապրելուն և լավ են գիտակցում, որ միայն հողի վրա ապրելով են այն պահում»։