կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 23:39
Հասարակություն

Փաշինյանն է որոշում՝ ով, երբ և ուր գնա, կամ նիկոլի գերիները

Փաշինյանն է որոշում՝ ով, երբ և ուր գնա, կամ նիկոլի գերիները

Կառավարության ղեկավարը, նույն ինքը նիկոլը Ազգային ժողովում, լրագրողների, պատգամավորների, կառավարության անդամների աչքի առաջ հայտարարեց, թե ինքն է որոշում, թե որքան կաշխատի կամ չի աշխատի նախարարը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

«Հենց այսպես, պարզ եւ կոնկրետ։ Նախարարները ծպտուն չհանեցին։ Որեւէ մեկը այդ պահին չկանգնեց ու չասաց՝ ես քո գերին չեմ։ Հաջորդ պահին էլ եւ մինչեւ հիմա եւս ոչ մի նախարար չի պատասխանել նիկոլին, չի ասել՝ դու չես կարող մեզ ստիպել աշխատել հակառակ մեր կամքի ու ցանկության։

Եւ ո՞վ ասեր, օրինակ, Արարատ Միրզոյանը, որին այսօր նիկոլը հուշում էր, թե ինչ պատասխան տա պատգամավորների հարցերին կամ կատակասեր, ավելի ճիշտ հանաքչի Քերոբյանը կամ առողջապահության ոլորտը ղեկավարող եւ անգամ պարզ հարցը չընկալող Առողջապահության նախարարը։

Սարսափելի ժամանակներ են, ու չես կարող մի րոպե անգամ հանգիստ լինել, քանի որ տեսնում ես՝ ով է ղեկավարում երկիրը եւ ում միջոցով»,-ամփոփում է պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է արգելել Էկոնոմիկայի նախարարին հրաժարական տալ: 

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար և կառավարության անդամ որքան կաշխատի և որքան չի աշխատի»:

Լուսանկարը՝ այսօրվա Ազգային ժողովի նիստից. Փաշինյանն ամբողջ ընթացքում ցուցումներ էր տալիս Կառավարության անդամներին: