Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը խիստ դյուրագրգիռ վիճակում է հայտնվում ընդդիմության հարցադրումներից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԱԺ միջադեպին։
Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ կարևոր գործընթացներ են տեղի ունենում, և պետք են ամուր նյարդեր։
«Այս պայմաններում, երբ իշխանությունը խոսում է ամուր նյարդերի մասին, ընդդիմությունը փորձում է հասկանալ, թե, ի վերջո, ինչ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև։ Առավոտից փորձում ենք դրա պատասխանն ստանալ։ Ես ԱԺ-ում հայտարարեցի, որ ԱԺ ամբիոնից խոսք է հնչել Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին։ Իշխանափոխությունից անմիջապես առաջ Ռուբինյանը Թուրքիայում ուսումնառության էր կամ ինչ-որ պրակտիկա էր անցնում։ Նա նշանակվել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, հիմա կարող է, չէ՞, ողջամիտ կասկած լինել, թե ինչու Ռուբինյանը նշանակվեց։ Սա հարցադրումներից մեկն էր»,-ասաց Խամոյանը։
Նա հիշեցրեց՝ երբ այս իշխանությունները ստանձնեցին Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների պրոցեսը, հայտարարում էին, թե Ալիևը կառուցողական է, կիրթ է, հիմա դրական, կառուցողական մթնոլորտի վերաբերյալ ձևակերպումները կիրառվում են ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։