Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանական պատգամավորների հետ ունեցած ընդհարմանը։
«Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն եղավ: Հարց եմ տվել, և փոխնախարարը, և այն մարդիկ, որոնք բանակի հետ առնչություն ունեն, գիտեն, թե ինչի մասին է խոսքը: Համազգեստի, կիսաճտկավոր կոշիկների և այլ խնդիրների մասին: Իմ ելույթում ասել եմ, որ պատգամավորներ կան, որ նախկինում բողոքում էին, որ զրկված են եղել, հիմա էլ կա խնդիրը: Այդ խնդիրները կան, առկա են: Հիմնականում բանակի հետ կապված խնդիրները փակ քննարկման են, բայց քանի որ հասարակության համար էլ անզեն աչքով երևում է, որ Եռաբլուրում էլ պատվո պահակախմբի համազգեստը տարբեր է »,- նշեց նա` հավելելով, որ խնդիրներ են եղել, որոնք տարբեր իշխանությունների օրոք էլ մտահոգել է հասարակությանը, մինչդեռ, արդեն յոթ տարի է իշխանության են այդ մարդիկ, իրավունք չունեն մեղադրելու նախկիններին, եթե իրենց օրոք էլ խնդիրներն առկա են: