|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ղազախստանի իրադարձությունները Բրյուսելում տեղի ունեցած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում չեն քննարկվել: Այս մասին , պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում հունվարի 12-ին տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որը շարունակվել է ավելի քան 4 ժամ:
Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ից ներկա են եղել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ներկայացուցիչները դաշնակից անդամ 30 երկրներից:
Ստոլտենբերգը հանդիպման ավարտից հրավիրված մամուլի ասուլիսին դրական էր գնահատել Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը: