|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը ծրագրում է հունվարի 12-ին գումարել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում սեփական աղբյուրին։
«Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի հետ՝ հանդիպման հետ կապված»,- թուրքական լրատվամիջոցներին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ հունվարի 12-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբի նիստը։
Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ռուսաստանը Ուկրաինայի սահմանների երկայնքով մոբիլիզացրել է ավելի քան 100.000 զինվոր, ինչը չափազանց լարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները։