Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իսրայելն ու Պաղեստինը կռվում են, հայերն ուրախանում են։
Ռուսաստանը և Ուկրաինան պատերազմում եմ, հայերն էլի ուրախանում են։
Դաղստանում հրեաներին հետապնդում են, հայերն ուրախանում են։
Իրանի և ԱՄՆ միջև լարվածությունը մեծանում է, հայերն ուրախանում են։
Թուրքիան սպառնում է մտնել Իսրայելի դեմ պատերազմի մեջ, հայերն էլի ուրախանում են։
Հայերն անընդհատ ուրախանում են աշխարհում տեղի ունեցող բախումներից' հույսով, որ աշխարհը կքանդվի, ուրիշները մեզ բաժին կհանեն, իսկ մենք կշարունակենք պարազիտի պես ծծել մեր հայրենիքի արյունը և ոչինչ չանել։ Նախկիններին հայհոյել ու ներկաների հետ քանդել երկիրը, հետո ներկաներին քշել ու ապագայի եկողներին հետ հայհոյել նախկին դարձած ներկաներին։
Ո՞վ ենք մենք ի վերջո»։