Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 27-ին Սարաևոյում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել:
Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Սիֆեթ Պոջիչի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Հուլուսի Աքարն ասել է. «Բոսնիա և Հերցեգովինայում անջատողականության հռետորաբանությունը ոչ մեկին օգուտ չի բերի։ Մենք Թուրքիայում Բոսնիա և Հերցեգովինայի ժողովրդին որպես մեկ ամբողջություն ենք տեսնում։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, շահագրգիռ կողմերին խոհեմության և առավելագույն զսպվածության կոչ ենք անում... Մենք փորձում ենք օգտագործել բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու հարաբերությունները Բոսնիա և Հերցեգովինայի հետ տարբեր ոլորտներում, հատկապես` պաշտպանության և անվտանգության հարցերում։ Ես բոսնիացի նախարարին հայտնել եմ Թուրքիայի` հնարավոր բոլոր աջակցության վերաբերյալ պատրաստակամության մասին»,- հաղորդում է Anadolu գործակալությունը։
Իր հերթին Պոդզիչը հայտարարել է. «Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ է, այլեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի բարեկամ երկիր»։
Սարաևոյի միջազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Աքարը հնչեցրել է նաև Անկարայի դիրքորոշումը. «Դեյթոնյան համաձայնագրերի բոլոր կետերն ուժի մեջ են մտնում այսօր։ Ուստի շատ կարևոր է հնարավորինս շուտ հաղթահարել քաղաքական ճգնաժամը այս երկրում... Կողմերի դիմումի դեպքում մենք միշտ պատրաստ ենք միջնորդական առաքելությամբ հանդես գալ»: