կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 17:22
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը «13–րդ աշխատավարձը» կուղղի բարեգործության. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցությունը «13–րդ աշխատավարձը» կուղղի բարեգործության. Ագնեսա Խամոյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ բաժանված պարգեւատրումները ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կօգտագործի բարեգործական նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Մեր խմբակցության պատգամավորները նույնպես ստացել են այսպես կոչված՝ 13–րդ աշխատավարձերը, որը պարգեւատրում է։ Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա «Հայաստան» խմբակցությունը պարգեւատրումները չի ծառայեցնի սեփական նպատակների համար, այլ կուղղի բարեգործության։ Նախորդ անգամ խմբակցությունը որոշել էր պարգեւատրումները տրամադրել Արցախում զինվորների համար գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին, իսկ այս անգամ որոշում է կայացվել է, որ յուրաքանչյուր պատգամավոր իր հայեցողությամբ այդ գումարը կծախսի որեւէ բարեգործության համար»,– ասաց Ագնեսա Խամոյանը։

«Թեեւ ՍԴ–ն մերժել է մեր խմբակցության դիմումը հիմնավորելով, որ հարցը գտնվում է պետական քաղաքականության ոլորտում եւ սահմանադրականության խնդիր չի առաջացնում, այդուհանդերձ մենք շարունակելու ենք հետեւողական  լինել պարգեւավճարների եւ պարգեւատրումների հարցում, իսկ թե ինչ ձեւով, հավելյալ կտեղեկացնենք»,– հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։