| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանը երջանկության ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների տասնյակում է։ Այս մասին են վկայում Անկախ հետազոտական գործակալությունների միջազգային ասոցիացիայի՝ Gallup International-ի եւ «Ռոմիր» հետազոտական հոլդինգի անցկացրած հարցման տվյալները։
Երջանկության ինդեքսը կյանքից գոհ և դժգոհ լինելու տարբերությունն է։ Այս ցուցանիշով Հայաստանը (+ 20) զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ առաջ անցնելով Իրաքից (17), Հոնկոնգից (11), Աֆղանստանից (9), Գանայից (2) և Հյուսիսային Մակեդոնիայից։
Հարցման ընթացքում Հայաստանի բնակիչների 42%-ը նշել է, որ «ոչ գոհ է, ոչ՝ դժգոհ» իր կյանքից, 14%-ը դժգոհ է, 5%-ը՝ շատ դժգոհ։
Միաժամանակ, Հայաստանի քաղաքացիների 30%-ը գոհ է իր կյանքից, իսկ 9%-ը՝ շատ գոհ։
Նշենք, որ երջանիկ երկրների թոփ 5-ում ներառվել են Կոլումբիան (+79), Ղազախստանը (+76), Ալբանիան (+74), Մալայզիան (+73) և Ադրբեջանը (+70):