կարևոր
5581 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-06 14:36
Քաղաքական

Ընդամենը 13,4%-ն է կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի. Gallup

Ընդամենը 13,4%-ն է կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի. Gallup

«ՀՀ-ն կարիք ունի՞ նոր Սահմանադրության», - «Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նման հարց է ուղղել ՀՀ քաղաքացիներին։

Հետազոտության մասնակիցների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ որոշ դրույթներ պետք է փոխվեն: Հարցման մասնակիցների ընդամենը 13,4%-ն է կարծում, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր Սահմանադրություն:

Հարցին՝ ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյո՞ք ՀՀ-ում անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պատասխանել են․

  • Միանշանակ անհրաժեշտ է  – 29,3 %
  • Ավելի շուտ անհրաժեշտ է – 20,8 %
  • Ավելի շուտ անհրաժեշտ չէ – 15,6 %
  • Ընդհանրապես անհրաժեշտ չէ – 26,9 %
  • Դժվարանում եմ պատասխանել – 7,4 %

Հարցումն արվել է հունվար ամսին։

Նույն հարցը տրվել է նաև 2023թ․ նոյեմբեր ամսին․ պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․ 

  • Միանշանակ անհրաժեշտ է  – 23,3 %
  • Ավելի շուտ անհրաժեշտ է – 18,1 %
  • Ավելի շուտ անհրաժեշտ չէ – 14,1 %
  • Ընդհանրապես անհրաժեշտ չէ – 33,7 %
  • Դժվարանում եմ պատասխանել – 10,8%

Եվ այսպես, ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, համաձայն հարցման, կողմ են հարցման մասնակիցների 50,1 տոկոսը, և համաձան նախորդ հարցման, այդ թիվը  2 ամսում աճել է մոտ 19 տոկոսով։

Արտահերթ խորհրդարանական ընտություններին դեմ են հարցվածների 42,5 տոկոսը  և 2023թ․ նոյեմբերի համեմատ՝ աճել է 12.9տոկոսով։

Հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։

Հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված  հետազոտության տվյալներով՝ հարցին, թե «որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին» հարցվածների 15,1 %-ը պատասխանել է «լիովին վստահում եմ»։ Նշենք, որ 2023թ.-ի նոյեմբերին արված հարցումների համաձայն՝ հարցվածների 20,4%-ն էր «լիովին վստահում» Փաշինյանին։

«Ավելի շուտ վստահում եմ» նշել է հարցվածների  13,9 %-ը (նոյեմբերին՝ 13,2%), «ավելի շուտ չեմ վստահում»՝ 28,3%-ը՝ նախկինում 18,6% -ի փոխարեն։

Նիկոլ Փաշինյանին «ընդհանրապես չեմ վստահում» նշել է հարցվածների 38,1% (35,5%): Հարցմանը դժվարացել է պատասխանել 4,6%-ը (12,3%)։