|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կրեմլը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Մոսկվա առաջիկա այցի մասին մամուլում շրջանառվող լուրերը:
Մասնավորապես՝ ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Դեռ վաղ է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Ռուսաստան այցի ամսաթվի մասին»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը Մոսկվայում ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել էր, որ Բելառուսի նախագահի այցը Ռուսաստան նախատեսված է սեպտեմբերի 14-ին: