Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման եւ կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների եւ ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին:Նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի ու գումարտակների հրամանատարությունը, մարտական հերթապահությանը առնչություն ունեցող սպայակազմի եւ զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:
Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով, որում կարեւորելով օրակարգային թեմաները, նաեւ անդրադարձ է կատարել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական իրադրությանը, նախանշել ոլորտի հետագա զարգացման հիմնականուղղությունները:
Այնուհետեւ օրակարգային թեմայի շուրջ ելույթներով ու զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների եւ զորամասերի հրամանատարները, շտաբի համապատասխան բաժինների ու ծառայություններիպետերը:
Խորհրդակցության ավարտին ի մի բերելով ռազմական խորհրդի ընթացքում հնչած զեկույցների, ելույթների եւ քննարկումների արդյունքները, մարտական հերթապահությանը անմիջականորեն ներգրավված սպայակազմի առաջարկությունները, Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է կատարված առաջարկություններն ու դրանցից բխողհետեւություններն ընդունել ի գիտություն եւ առաջնորդվել մարտական հերթապահության կազմակերպման եւ կրման ընթացքում: