կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 23:41
Հասարակություն

ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ․ ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պիտի լիներ հայկական․ Նիկոլ Փաշինյան

ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ․ ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պիտի լիներ հայկական․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին կապված Արցախի և մասնավորապես ԼՂԻՄ տարածքների բանացային սեղանին լինելու մասին ասել է, որ ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ։ 
 
«ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել։ Ես նախկինում բանակցային բովանդակության վերաբերյալ իմ վերապահումները արտահայտելիս ասել եմ՝ ենթադրենք էդ հանրաքվեն, ենթադրենք հայկական մեկնաբանությամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ հանրաքվեին պիտի մասնակցեն ԼՂ ադրբեջանցի բնակիչները, հիմա երբ ինքնորոշման իրավունքը իրացվում էր, հարց, իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում իրենց հերթին կարող են բարձրացնել իրենց ինքնորոշման խնդիրը: ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, բա Ադրբեջանի բնակիչը որտեղ պետք է բնակվեր, իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում, եթե հարցնեք թե ի՞նչ աղետ է տեղի ունեցել 2016 թվականին բանակցությունների մեջ ես կպատասխանեմ՝ 2016 թվականին ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանցիկ կարգավիճակ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ում 1993 թվականին ընդունվել է բանաձև որտեղ ասվում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածաշրջան է և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այ սա է մեծ աղետ, որ եղել է 2016 թվականին։ Հարց է առաջանում ԼՂ-ն, ո՞ր երկրին է պատկանում։

Հարցին, թե երբ եկավ իշխանության, ինչ փուլում էին բանակցությունները, Փաշինյանն ասում է․ «Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ասաց՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները այդ գործընթացից անընդունելի են մեզ համար, սա կարևոր է»։

Փաշինյանը համարում է, որ այն մեղադրանքը թե ինքը հողեր է հանձնել անհիմն մեղադրանք է, փոխարենը լեգիտիմ է իրեն հողեր չհանձնելու մեջ մեղադրելը։

Արցախահայության ապագային անդրադառնալով ասաց, որ տեսնում է իրենց բնօրրանում ապրող, բարգավաճող ժողովուրդ։

Հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր թողած ժառանգությունից Արցախը հայկական տարածք էր մնալու, սա չի հակասում Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2016 թվականին Սարգսյանը Արցախը թողել է դուրս բանակցային սեղանից, Փաշինյանն ասաց․ «Ուշադրություն դարձրեք, երբ տեսա այդ հայտարարությունը զարմացա, որովհետև այդ նախադասությունն ուղղակի նախադասություն չէ, դա ճշգրիտ մեջբերում է Լևոն Տետ-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից, որը նախագահի պնդմամբ Արցախը պետք է լինի հայկական, ինչն է խնդիրը, զարմացա որ Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հետո ասում էր՝ Արցախը պիտի լիներ հայկական, ես համաձայն չեմ այս մտքին։ Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, ինչ է նշանակում պետք է լինի հայկական, ժողովրդի կազմը նկատի ունե՞ք, ոչ, երիցս ոչ, Արցախն ունենալու էր և հայկական և ադրբեջանական բնակչություն»,-ասաց նա։