կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 13:19
Քաղաքական

Ձեռքներդ հեռու՛ Հայոց եկեղեցուց. ՀՊՄՀ դեկան

Ձեռքներդ հեռու՛ Հայոց եկեղեցուց. ՀՊՄՀ դեկան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը գրում է.
Հայոց եկեղեցին և մնացածը․․․ 1920-1930-ական թթ․ Խորհրդային Հայաստանում գործում էր մի տարօրինակ անունով կազմակերպություն՝ «Մարտնչող անաստվածների միությունը», որի նպատակն էր ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հայոց եկեղեցիները, այլ նաև արմատախիլ անել հավատքը ժողովրդի միջից։ Այս կառույցը, և ոչ միայն սա, մեծ վնաս հասցրեց Հայոց եկեղեցուն, բայց բնականաբար այն կործանել չկարողացավ։ Եկեղեցին, ինչպես 17 դար շարունակ, դիմացավ, հաղթահարեց ու վերածնվեց։ Համցանցից տեղեկացա, որ այս կիրակի մարտնչող տգետ բաշիբոզուկների հերթական մի խմբաքանակ որոշել է արշավել Մայր Աթոռ և հերթական անաստված ոտնձգությունը կատարել մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Իսկ գիտեք ո՞րն է այս ամենի հեռուն տանող նպատակը։ Նախ եկեղեցին միակ ազգային կառույցն է, որ ավելի քանի 1700 տարի դիմանալով բազում փորձությունների հասել է մեր օրեր։ Չունենք, ցավոք, պահպանված թագավորական դինաստիաներ, իշխանական տներ և այլն։ Ուստի, օգտագործելով հայտնի «Օվերտոն պատուհանի» մեթոդաբանությունը պետք է հեղինակազրկել Հայոց եկեղեցին։ Բացի այդ եկեղեցին միակ ազգային կառույցն է, որն իր նվիրապետական չորս աթոռներով և տասնյակ թեմերով հանդիսանում է գործող համաշխարհային ցանց։ Հասկացողն հասկանում է թե դա ինչ է նշանակում։ Ուստի պետք է այդ ցանցը քանդել կամ առնվազը փորձել այն դարձնել կառավարելի։ Էլ չեմ ասում, որ եկեղեցին է դարեր շարունակ եղել մեր ազգային-ինքնության հենասյունը։ Այս ոտնձգությունը ևս Հայոց եկեղեցին Աստծո օգնությամբ հաղթահարելու է։ Իսկ նման բաշիբոզուկները հայտնվելու են պատմության աղբամանում, որտեղ բավական տեղ կա նմանների համար, վկա՝ Հայոց եկեղեցու 1719 տարվա պատմությունն ու ավելի քան 2000 տարվա ամատները։ Եվ ուրեմն, ձեռքներդ հեռու՛ Հայոց եկեղեցուց։