Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Թուրքագետ Մելինե Անումյանը գրում է․ «Ադրբեջանական ԶԼՄ-ները խանդավառությամբ գրում են, որ իրենց պատմության մեջ աննախադեպ քայլ է կատարվել ՔՊ-ական «հայ» պատգամավորների կողմից։
Մասնավորապես Tribunainfo.az լրատվական կայքն իր հրապարակման մեջ (հղումը՝ մեկնաբանություններում) անդրադառնում է վերջերս ԵԱՀԿ ԽՎ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի մտադրությանը, ըստ որի՝ տիկին Գալստյանը պատրաստվում էր հանդես գալ ԵԱՀԿ ԽՎ-ի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում փոփոխության առաջարկով։
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել էր տիկին Գալստյանը, նա առաջարկում էր «արձանագրել ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ-ի հակամարտություն հասկացությունը, Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը», ինչպես նաև՝ «պահանջում, որ մինչև գերիների անվերապահ վերադարձը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ երկրներից դիտորդական առաքելություն ուղարկվի Բաքու՝ մշտադիտարկելու հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց պահման պայմանները և դատական գործընթացները»։
Այսպիսով՝ ադրբեջանցիները հրճվանք են ապրում այն փաստի գիտակցումից, որ ներկայիս հայ իշխանությունների դիրքորոշումը ոչ մի ձևով չի տարբերվում ադրբեջանցիների վերաբերմունքից ՀՀ շահերի համար այնպիսի էական հարցերում, ինչպիսիք են՝ Արցախյան հիմնահարցը և, ընդհանրապես, Հայկական հարցը․․․»։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որից ակնհայտ է դառնում, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացնող իշխանական-ՔՊ-ական պատգամավորները ոչ միայն չեն միացել իր առաջարկությանը, այլև պարզվել է, որ նշված խումբն Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության է եկել: Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի մշտական պատվիրակության հիմանական անդամներ են Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը և Լիլիթ Գալստյանը։ Իսկ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը փոխարինող անդամներ են։ Ըստ էության, իշխանական պատգամավորներից երկուսը կարող էին միանալ Լիլիթ Գալստյանի առաջարկությանը։
Ըստ պատգամավորի՝ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԵԱՀԿ ԽՎ-ի վերջնական բանաձևում Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ պահանջի ձևակերպմանը, ինչպես նաև պահանջ՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։