կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 21:37
Հասարակություն

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում գործող ակտիվ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում գործող ակտիվ ՀԿ-ների  ներկայացուցիչների հետ

Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը հանդիպել են ՀՀ Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկելով երկրում առկա իրավիճակը, պետության առաջ ծառացած մարտահրավերները երկուստեք կարևորվեց ազգային գաղափարներ կրող մարդկանց և կազմակերպությունների փոխգործակցությունը։

Հանդիպման վերջում պայմանավորվեցին շարունակել ակտիվ հանդիպումները տարբեր ձևաչափերով և փորձել ընդլայնել համագործակցության շրջանակը։