Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Կանադայում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քաղաքական հանդիպումների շրջանակներում դեկտեմբեր 2-ին Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Սեն Լորանի քաղաքային խորհրդի անդամ Արեֆ Սալեմի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Տերոս Չավուշյանի, Պորտո Քարթիերվիլ ընտրատարածքի քաղաքային խորհրդի անդամ Էֆֆի Ճիաննուի և Մոնրեալի քաղաքային ընդդիմության ղեկավար Ֆրանչեսկո Միելեի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Horizonweekly-ն:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայ դատի Օտտավայի գրասենյակի գործավար Սևակ Պելյանը, Քվեբեկի Հայ դատի հանձնախմբի անդամներ՝ Արփի Պալիոզյանը և Ժիզել Եունանյանը, ՀՅԴ Մոնրեալի «Միհրան Փափազյան» կոմիտեի անդամ Ռուբեն Աշգարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքների հետ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները։
Տիկին Մերի Տերոս Չավուշյանը զեկուցել է հոկտեմբեր 11-ին Ստեփանակերտում կայացած ՀՅԴ-ի և Արցախի արտաքին գործերի նախարարութեան կողմից կազմակերպված «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագիրը կրող Արցախի բարեկամների քառօրյա համաժողովի մասին, որին ինքը մասնակցել էր անձամբ։
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:
Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել է Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով:
ՀՅԴ Հայաստանի Գեռագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Մոնրեալում հանդիպել է ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ: