կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 09:02
Քաղաքական

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է կանադահայ երիտասարդական միությունների ներկայացուցիչների հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է կանադահայ երիտասարդական միությունների ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Հայաստանի Գեռագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կիրակի հանդիպել է ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ Մոնրեալում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Horizonweekly-ն:

Horizon Weekly Newspaper

«Լևոն Շանթ» և «Բեկոր Աշոտ» երիտասարդական միությունների անդամները, ինչպես նաև Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիայի, Կոնկորդիայի հայ ուսանողների միության և Կանադայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները Սաղաթելյանի հետ խոսել են շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության և Հայաստանի քաղաքական պատկերի մասին:

Horizon Weekly Newspaper

Սաղաթելյանը ներկայացրել է անցյալ տարվա ռեժիմի փոփոխությունից ի վեր Հայաստանում քաղաքական զարգացումները: Նա մասնավորապես շեշտել է ՀՅԴ-ի գնահատականը և մտահոգությունները Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Image may contain: 14 people, people smiling

Image may contain: 2 people, people sitting and indoor

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել է Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով: