Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 20 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:
Հրշեջները մարել են BMW X 5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել է ավտոմեքենայի սրահը, այն դարձել է ոչ շահագործելի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ վարորդ Ա. Խաչատրյանը, բարեբախտաբար, չի տուժել ու մինչ հրշեջների ժամանումը, ինքն է պայքարել կրակի տարածման դեմ: