Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացրած ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այս նախաձեռնության նպատակն է ունենալ հարկային և մաքսային ծառայողների կերպարի հանրային ընկալման փոփոխություն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
· Նախատեսվում է ուսումնական կենտրոնի միջոցով կազմակերպել բարձր որակավորում ունեցող հարկային և մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներ։ Համակարգում պաշտոն զբաղեցնելու իրավունք կունենան այդ դասընթացները հաջողությամբ ավարտած ու հավաստագիր ստացած անձինք։ Հարցազրույցի միջոցով կընտրվի տվյալ թափուր պաշտոնի համար լավագույն ցուցանիշներ գրանցած թեկնածուն։
· Առանձնակի կարևորություն է ստանալու բարեվարքության ստուգման ընթացակարգը։ Օրենսդրական նախաձեռնությունը միտված է նաև հենց նման համակարգ ունենալուն։
· Հարկային և մաքսային ծառայողները կվերապատրաստվեն թիրախային և ժամանակակից ծրագրերով։
Ըստ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի հավաքագրել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրեր, կանցկացվի բարեվարքության ստուգում, հարկային և մաքսային մարմինների գործառույթներն ավելի պատշաճ կիրականացվեն։ Շեշտադրում կկատարվի նաև այն հանգամանքին, որ ՊԵԿ-ը ոչ միայն հավաքագրող և վարչարարություն իրականացնող, այլև ծառայություններ մատուցող կառույց է, և տվյալ մասնագետները պատրաստ կլինեն որակյալ ծառայությունների մատուցմանը: