կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-13 22:24
Հասարակություն

Կփոփոխվեն որոշակի մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները

Կփոփոխվեն որոշակի մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները

Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախա­ձեռնությանը հավանություն տալու հարցը, որից հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը:

Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի նիստին հավանության է արժանացել Հայաստանի  Հանրապետության  հանրային  ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների ծրագիրը: Ծրագրի 2-րդ կետով նախատեսվել է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և, անհրաժեշտության դեպքում, աշխատակազմի համալրման համապատասխան կանոններում և ընթացակարգերում փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որն ուղղված է հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախության մակարդակի բարձրացմանը:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն, որոնցով հնարավորություն կտրվի փոփոխել որոշակի մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները (այդ թվում՝ թեկնածուների լրացուցիչ թեստավորում): Կառուցակարգերը պետք է փոփոխվեն, այնպես, որ հնարավորություն տրվի հաստատված կազմակերպական կառուցվածքի շրջանակներում թափուր մշտական աշխատատեղերը լրացնելու համար օգտվել բացառապես (ըստ առաջնահերթության) ներքին կադրային ռեսուրսներից, այն դեպքերում երբ աշխատակազմում առկա են անհրաժեշտ որակավորում ունեցող թեկնածուներ, իսկ ժամանակավոր թափուր աշխատատեղերը լրացնել անմիջապես աշխատաշուկայից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից մշակվել է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ներքին մրցույթով զբաղեցնելու կարգ: Հստակ կտարանջատվեն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու երեք կարգերը, մասնավորապես՝ ներքին մրցույթով, արտաքին մրցույթով կամ արտամրցութային կարգով: Այսպիսով կներդրվի ներքին մրցույթով պաշտոն զբաղեցնելու կարգը, հնարավորություն կընձեռի կազմակերպական կառուցվածքի շրջանակներում թափուր մշտական աշխատատեղերը լրացնելու համար օգտվել բացառապես (ըստ առաջնահերթության) ներքին կադրային ռեսուրսներից:

 

Նախագծի ընդունման արդյունքում կփոփոխվեն որոշակի մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները (այդ թվում՝ թեկնածուների լրացուցիչ թեսթավորում): Մասնավորապես, կփոփոխվեն աշխատակազմի համալրման համապատասխան կանոնները և ընթացակարգերը: