|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, շեշտելով, որ Հայաստանում վիրուսի շտամերի նույնականացման հետազոտությունները պարբերական բնույթ են կրում:
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի 70-ից ավելի պետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել՝ նշելով, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է: ՀՀ առողջապահության նախարարությունը առաջնահերթ է համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Այստեղ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը:0