Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալացի վիրուսաբանները կորոնավիրուսի երկու տարբեր շտամ են հայտնաբերել երկրի հյուսիսային Լոմբարդիա մարզում, որը կորանավիրուսային համավարակի բռնկման էպիկենտրոնն է դարձել ապենինյան երկրում. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է՝ Բերգամո քաղաքի գոտում հայտնաբերված շտամը Լոդիի և Կրեմոնայի շրջաններում բռնկում առաջացրած շտամից տարբերվում է «գենետիկ հաջորդականությամբ և մի շարք հատկություններով»:
Այս առնչությամբ Պավիայի «Սան Մատեո» հիվանդանոցի վիրուսաբանության բաժանմունքի տնօրեն, պրոֆեսոր Ֆաուստո Բալդանտին ասել է՝ Կոդոնյո քաղաքում, որը փետրվարին վիրուսի տարածմամբ պայմանավորված առաջինն էր հայտնվել «կարմիր գոտում», ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսն արդեն իսկ տարածված է եղել հունվարին. «Դա հաջողվել է պարզել մի շարք մարդկանց մոտ հակամարմիններ հայտնաբերելու շնորհիվ, որոնք ձևավորվել էին տարեսկզբին»,- հստակեցրել է նա։
Միևնույն ժամանակ նույն հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Ռաֆայելե Բրունոն էլ իր հերթին հավելել է, որ առաջին իսկ հիվանդների ընդունումից հետո պարզ է դարձել, որ բուժված հիվանդների արյան պլազմայի կիրառումը թույլ է տալիս հիվանդությունից մահացությունը 15 տոկոսից կրճատել մինչև վեց տոկոսի: