Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Թուրքիան և Հայաստանը կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաեւ Ստամբուլի եւ Երեւանի միջեւ չարտերային թռիչքների վերականգնման մասին։ «Առաջիկայում մենք չարտերային թռիչքներ կսկսենք Երևանի և Ստամբուլի միջև»,- ասել է նա։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համաձայնեցված՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի հարցում։
«Մենք և Ադրբեջանը ինտենսիվ դիվանագիտական ջանքեր ենք գործադրում կովկասյան տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար»,- ասել է թուրք դիվանագետը։
Նա նաև չի բացառել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, եթե «Երևանը հավատարիմ մնա կառուցողական դիրքորոշմանը»։
«Մենք բոլոր հարցերը համակարգում ենք Ադրբեջանի հետ, քննարկում, որոշում ենք կայացնում նրանց հետ։ Եթե Հայաստանը դասեր քաղի վերջին իրադարձություններից և նախընտրի խաղաղությունն ու անդորրը, ապա հնարավոր է դեսպանատան բացում։ Մենք այս հարցը նույնպես կլուծենք Ադրբեջանի հետ»,- ասել է նա։
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում»,- արձագանքել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել է նա: