կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 15:16
Առանց Կատեգորիա

Նոր ձերբակալություններ. Վարդենիսում տոտալ բռնատիրություն է հաստատվում

Նոր ձերբակալություններ. Վարդենիսում տոտալ բռնատիրություն է հաստատվում

Հետընտրական Վարդենիսում իշխանության կողմից բռնությունները շարունակվում են: Այսօր խուզարկել են «Ահարոն Խաչատրյան» կուսակցություններ դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի բնակարանը: Ընդ որում՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկության են ներկայացել ապօրինի՝ առանց դատարանի որոշման մասին տեղեկանք ներկայացնելու, և միայն երկու անհաջող փորձերից հետո նոր միայն ներկայացրել են ինչ-որ փաստաթուղթ: 

Հիշեցնենք՝ երեկ ապօրինաբար ձերբակալվել էր «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:

Այսօր հարցաքննության է կանչվել նաև Գեղամասար համայնքի ընդդիմադիր ղեկավար Հակոբ Ավետյանը: Զուգահեռաբար, բերման են ենթարկել «Միասնական Վարդենիս» դաշինքի հետ առնչություն ունեցող մարդկանց:

Ստացվում է՝ ով «Քաղաքացիական պայմանագրի» անդամ չէ կամ ՔՊ-ի սրտովը չէ, ուրեմն հանցագործ է: 

Ավելի վաղ հայտնել էինք,  որ, ելնելով արդյունքներից, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

Իշխանությունները, սակայն, չհաշտվելով պարտության հետ, և վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ վախեցնելով ու զոռբայությամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին:

Այժմ փորձ է արվում ԿԸՀ-ի միջոցով մեկ մանդատ խլել դաշինքներից՝ թվային հարաբերակցությունը դրանով դարձնելով 14/13: Սակայն 13 մանդատը ևս չի բավարարում ՔՊ-ին՝ համայնքապետ ընտրելու համար: Ելնելով դրանից՝ իշխանությունները փորձում են  ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն:

Ցավալի է, որ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան ՀԿ-ները լուռ հետևում են, թե ինչպես է ՀՀ-ում հաստատվում տոտալ բռնապետություն:

Վահե Սարգսյան

 

Տես նաև՝ Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին