Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը քնելիս անգամ պետք է հասկանա, ականջին պետք է օղ լինի, որ ինքը ավելորդ է պետական կառավարման համակարգի բարձրագույն այդ ատյանում՝ ըստ Yerkir.am-ի ասաց մոտ 10 օր հացադուլի մասնակցած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը դաշնակցական երիտասարդների կազմակերպած՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով անհնազանդության ակցիայի ժամանակ։
«Նիկոլ Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը ու, ամենակարևորը, հայրենիքը։ Ինքը ամեն օր հայրենիքից մի հատված նվիրում է Ադրբեջանին, նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,-ասաց նա։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ պայքարը ամեն օր է, բոլոր քաղաքացիները, երիտասարդները պայքարում են։
«Նիկոլ Փաշինյանը ստախոս է բոլոր առումներով․ Նիկոլ Փաշինյանի թավշյա բռնատիրությունը ունի ևս մի տարր՝ դա դավաճանի թավշյա բռնատիրություն է։ Մարդ կարող է բռնատիրություն հաստատել, բայց հիմնավորել իր երկրի տնտեսության զարգացմամբ կամ ինչ-որ հիմար մի բանով, բայց Նիկոլ Փաշինյանի բռնատիրությունը հիմնավորվում է հայրենիքը ծախողների դեմ ըմբոստացումով․ սա եզակի է, սա պատմության դասագրքերում պետք է գրել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Ավելի վաղ ՀՅԴ անդամ Արամ Բաղդասարյանն ասաց՝ իրենց դավաճանված են զգում, քանի որ հողերը նվեր են տվել։