|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սխալ մեկնաբանություններ են տարածվում լրատվամիջոցներում: Մեզ ոչ ոք չի կարող ծեծել, մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել, հրավիրել են իրենց սենյակ՝ պարզաբանելու, 30-40 հոգով բորենու նման հարձակվել են 3 հոգու վրա և ստացել համապատասխան հակահարված. մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
«Պատգամավորները շակալի նման դարանակալել էին, որ սենյակից դուրս գալիս մեզ վրա հարձակվեն, էն էլ այդ հարձակում, ոնց պլանավորել էին, չստացվեց, ընկան ոտքի տակ: Ոնց որ՝ մարդուն հրավիրես տուն և հարձակվես վրան. շակալի, թուրքի հոգեբանություն է»,- կատարվածը ներկայացրեց Գերասիմ Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսագրության մեջ.