Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ը կամաց-կամաց մտնում է քաղաքական դաշտ. օրերս նման կարծիք է հայտնել Գալուստ Սահակյանը` ավելացնելով, որ դրա անհրաժեշտությունն իրենք տեսնում են: «Որքան կայուն լինի երկրի քաղաքական դաշտը, այնքան կայուն զարգացումներ կունենանք, սոցիալական խնդիրները միասնաբար հնարավորինս հեշտ կլինի լուծել»,- նկատել Գրիգորիչը:
Հետաքրքիր է իմանալ` ՀԱԿ-ը, որ ըստ պարոն Սահակյանի, կամաց-կամաց մտնում է քաղաքական դաշտ, ո՞ր դաշտում էր մինչ օրս` շաղգամի՞:
Պարոն Սահակյանը, ասում են, քաղաքական հակառակորդների զգոնությունը ստուգելու այսպիսի հնարքներ շատ գիտի: Այս մեկը կարելի է անվանել` քեզ միամիտի տեղ դիր ու ասա այն, ինչը հակառակորդիդ մտքով էլ չի անցնում:
ՀԱԿ-ում, ինչպես տեսնում ենք, քնած են, կամ` զմայլված իշխանության հետ երկխոսությամբ: Նրանք իրենց լռությամբ, փաստորեն, ընդունում են, որ ո'չ 2008-ի նախագահական եւ ո'չ էլ 2009-ի Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժ չեն եղել:
Իսկ գուցե նրանց շլացրել է Գրիգորիչի հրաշալի առաջա՞րկը` միասին ունենալ կայուն զարգացումներ եւ միասնաբար լուծել սոցիալական խնդիրները:
Գրիգորիչը, ախր, անզուգական է, «մոռացել է» նշել, թե ում կայուն զարգացման եւ ում սոցիալական խնդիրների մասին է խոսքը: Նա իբր մոռացել է, բայց, արի ու տես, որ ՀԱԿ-ում կարծել են, թե խոսքն իշխանությունների հետ իրենց անձնական կայուն զարգացման եւ սեփական սոցիալական խնդիրների միասնաբար լուծման մասին է: