կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-20 17:28
Հասարակություն

Ու սովորեք այսօրվանից մի ոտքի վրա սեփական հողին ավելի ամուր կանգնել, քան նախկինում՝ երկու․ Ա․ Աշոտյան

Ու սովորեք այսօրվանից մի ոտքի վրա սեփական հողին ավելի ամուր կանգնել, քան նախկինում՝ երկու․ Ա․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Սեղմեք ատամներդ, կծեք ձեր լեզուները։
Բացեք ականջները՝ մարդկանց հոգսը լսելու համար եւ փակեք այդ նույն խեցիները չարության ու ստի հանդեպ։
Քիթն օգտագործեք նրա ծակերից ունենալու, այլ ոչ թե ձեզ չվերաբերող գործերի մեջ այն խցկելու համար։
Դառնությունից քարացած սրտերը փափկեցրեք, որ թթվածնով ոռոգեք երկիրը՝ վերադարձնելով կյանքի։
Ձեր սրտի սպիացած խորշերն հատեք, իսկ մնացածների մեջ միջնապատ դրեք, որ տեղ ունենաք մարդկային ապաստարան տալու հոգսաշատներին։
Շնչեք խնայողաբար՝ թթվածին թողնելով այլոց։
Լյարդում վնասազերծեք ձեր ողջ թարախն ու մաղձը, որ չթունավորեք ձեզ եւ ձեր շրջապատը։
Ստամոքսներդ կարեք, որ քչով հագենաք՝ քարից թափուկ որեւէ բանով։
Բավարարվեք մի ձեռք ու ոտքով, քանզի վերջույթների մյուս թայը պիտի փոխանցեք դրանց կարիքն ունեցողներին։
Ու սովորեք այսօրվանից մի ոտքի վրա սեփական հողին ավելի ամուր կանգնել, քան նախկինում՝ երկու։
Գուցը այսքանից հետո ուղեղները սկսի աշխատել, եւ ազգովի ապացուցենք, որ արժանի ենք պետություն ունենալուն եւ այդ պետության խաչը արժանավորների ուսերին դնելուն։
...Շնորհակալ ենք, տղերք...»: