|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԱԾ-ն ոչ թե հանգստացել է, այլ չի հրապարակում իր բացահայտումները: Այս մասին ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն վերջին շրջանում բացահայտումներ չի անում:
«Ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ընդունում ազգային անվտանգության ծառայության հրապարակային աշխատանքը, բայց սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր, և հրապարակայնությունն էլ շատ էր»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով. «Հարգելի' լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու»:
Վանեցյանը հավելեց, թե սա չի նշանակում, որ ինքը բաց չի լինելու:
«Ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել: Կարծում եմ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնն այդքան հրապարակային չպետք է լինի»,- նշեց նա: