Իսրայելի իշխանությունները պետք է հրաժարվեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել պաղեստինյան տարածքների բռնակցմանը. այս մասին նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում՝ կապված մայիսի 18-ին Իսրայելի կառավարության կազմավորման հետ։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Մենք խստորեն կոչ ենք անում Իսրայելին ձեռնպահ մնալ որևէ միակողմանի որոշումից, որը կհանգեցնի պաղեստինյան ցանկացած գրավյալ տարածքի բռնակցմանը. դա հակասոում է միջազգային իրավունքին»։
Միևնույն ժամանակ ԵՄ-ից տեղեկացրել են, որ համաձայն չեն լինի սահմանների փոփոխության հետ՝ իսրայելցիների և պաղեստինցիների միջև փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում: