կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 22:12
Հասարակություն

Մառախուղի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում

Մառախուղի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, եղանակի մառախլապատ լինելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ից մինչև 08։40-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, բախվել են «Mercedes», «ՎԱԶ 21015», «Volvo», «Nissan», «ЗИЛ», «Nissan», «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարների հետևանքով տուժածներ չկան, իսկ «ЗИЛ»-ը դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց և տապալել բետոնե էլեկտրասյունը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Վթարների պատճառը եղել է մառախուղը: