Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համայնքի առջեւ ծառացած խնդիրները մեկ ամսում լուծել հնարավոր չէր: Համայնքի ղեկավարի կալանքի տակ մնալը մեզ համար բարդություններ է ստեղծել: Փարամազյանը անձամբ պայմանավորվածություններ ուներ տարբեր կազմակերպությունների հետ. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց Սյունիքի Քաջարան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանը:
«Պայմանագրեր ունեինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Ես կառավարությանը ասել եմ, որ համայնքի ղեկավարի կալանքից համայնքը չպետք է տուժի: Համայնքը սպասում է իր ղեկավարին, որպեսզի ծրագրված խնդիրները իրականացնի»,-ասաց նա:
Քաջարանի փոխքաղաքապետը շեշտում է՝ կալանավորել են մի մարդու, որը համայնքի ծառան էր: Նա հույս ունի, որ դատարանը խափանման միջոցը կփոխի, ու Փարամազյանը կկարողանա վերադառնալ: Փոխքաղաքապետը վրդովված է այն խոսակցություններից, թե Մանվել Փարամազյանը չի մասնակցել 44-օրյա պատերազմին. «Այսօր ԱԺ պատգամավորներից լսում եմ, թե Փարամազյանը պատերազմին չի մասնակցել: Ուզում եմ այդ պատգամավորներին ասել, որ նրանք առհասարակ Մանվել Փարամազյանի արած գործերից ու սխրագործություններից տեղյակ չեն: Սեպտեմբերի 27-ից սկսած նա մասնակցել է պատերազմին: Ես գիտեմ, որ հոկտեմբերի 2-ից սկսած Մանվել Փարամասյանը կամավորականների հետ եղել է Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում: Հոկտեմբերի 18-ին՝ վարչապետի՝ Գորիսի խորհրդակցությունից հետո, համայնքի ղեկավարը, համայնքի տղաների հետ միասին, հանդես էր եկել հայրենիքի պաշտպանության համար ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծելու կոչով: 1-2 օրում կազմակերպեց եւ մոտ 300 հոգի միանգամից հավաքվեցին իր շուրջ եւ բոլորը մեկնեցին մարտական մարտական հերապահության: Ինքն անձամբ ինքնապաշտպանական ջոկատների հետ դիրքեր բարձրանում»,-պատմեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում